Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
10.01.2013 | 00:01

Համբերատարը միառժամանակ զսպում է իրեն, և հետո դարձյալ ուրախությունը տիրում է նրան։ Նա միառժամանակ կթաքցնի իր խոսքերը, և շատերի շուրթերը կպատմեն նրա իմաստության մասին։ Իմաստության գանձերի մեջ խրատի առակներ կան։ Մեղավորի համար աստվածապաշտությունը գարշելի է։ Եթե իմաստության ես ձգտում, պահի՛ր Տիրոջ պատվիրանները, և Տերը քեզ կպարգևի այն։ Արդարև, իմաստությունն ու խրատը երկյուղն են Տիրոջից, և հավատն ու հեզությունը հաճելի են Տիրոջը։
Սիրաքի իմաստությունը 1. 29-34

Դիտվել է՝ 2076

Մեկնաբանություններ